Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 09:10-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում Երևանի բնակիչ 47-ամյա Արտյոմ Ս.-ն իր վարած Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության քարե պարսպին և մոտ 80 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Նա ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ:
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

