Համլետ Լևոնյանը նշանակվել է Խшղшղապահ пւժերի բրիգադի հրшմшնատար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Համլետ Լևոնյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Համլետ Լևոնյանին նշանակել Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար»,- ասված է հրամանագրում:

Կիսվել սոց․ ցանցերում