Ցավակցում եմ Սյпւնիքի սшհմшնին զпհվшծ զինծшռшյողների ընտանիքներին․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար

Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում երեկ Սյունիքի սահմանին զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը․

«Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին Ադրբեջանը կրակ է բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է 4 զոհ և 1 վիրավոր, ում վիճակը գնահատվում է միջին ծանրության։

 

Կիսվել սոց․ ցանցերում