ՀՀ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի մամուլի խոսնակ Աստղիկ Սարգսյանը, որը օրեր առաջ էր նշանակվել խոսնակի պաշտոնում, հայտնել է աշխատանքից հեռանալու մասին:
«Հարգելի՛ գործընկերներ և ընկերներ, ես թողնում եմ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարի և լրատվության վարչության ղեկավարի պաշտոնը և վերադառնում իմ տարերքին՝ հեռուստալրագրությանը»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ պաշտոնից ազատվել է Վահան Քերոբյանը։
