Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հունվարի 24-ի երեկոյան ահազանգ է ստացվել: Զանգահարած տաքսու վարորդը հայտնել էր, որ մոտեցել է Հրաչյա Քոչար փողոցի հասցեներից մեկը և նկատել, որ պատվիրատուն մարմնական վնասվածք ունի, արնահոսում է։
Հիվանդանոցից ևս եղել է նման ահազանգ: Շտապօգնության խումբը գանգուղեղային վնասվածքով և կտրած-ծակած վերքերով «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխել մի տղամարդու։
Տուժածը հիվանդանոցում ներկայացել է ուրիշ անուն ազգանունով, սակայն իրավապահների աշխատանքի շնորհիվ երիտասարդի ինքնությունը պարզվել է:
