Մեծ Պահքի կապակցությամբ ներկայացնում ենք մեր ժամանակների եւ անցյալի հոգեւոր գործիչների պատգամները, մտորումները, խորհուրդները, որոնք օգտակար կլինեն պահքի այս օրերին` որպես հոգեւոր ընթերցանության նյութ։ Ներկայացնում ենք հատված Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի քարոզներից․
«Մարդը կարող է «զրոյացնել» կուտակած մեղքերը բարի գործերով, որոնց Քրիստոսը պատասխանում է շնորհով եւ օրհնությամբ։ Մեղքերը կուտակվում են որպես ձնահյուսք, իսկ ձնահյուսքը, ինչպես գիտենք, իրենց ճանապարհին ավերում են ամեն բան։ Սակայն մենք կարող ենք զրոյացնել մեր գործած մեղքերը անկեղծ զղջմամբ եւ բարի գործեր կատարելով։ Դրա համար էլ բարի գործերը կատարելը ոչ թե պարզապես պատգամի հնազանդվել է կամ ծանրություն, այլ մի բան, որը մեզ կարող է երջանկացնել։ Բարի գործերով ու զղջմամբ է, որ մեզ հպվում է Աստծո շնորհն ու օրհնությունը։
Յուրաքանչյուր քրիստոնյա իր՝ որպես քրիստոնյա կյանքը պետք է ոչ միայն իմաստավորի եկեղեցի այցելելով, այլ նաեւ բարի գործերով, հասկանալով, որ դա եւս շատ կարեւոր է, հատկապես դժվար ժամանակներում եւ հատկապես նրանց օգնելով, ովքեր հայտնվել են կյանքի բարդ հանգամանքների մեջ»։
