«Ս…ր ստեղաց շուտ»․ Սամվել Շահրամանյանի «ախրանիկը» Եռшբլпւրում հшյհոյում է ԶԼՄ ներկայացուցչին (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանն այսօր առավոտյան որոշել է այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ շրջապատված անձնական «ախրանայով»։

Վերջինիս «ախրանիկներից» մեկը աչքի է ընկել ագրեսիվ պահվածքով՝ փորձելով խոչընդոտել լրատվամիջոցների մեկի օպերատորի աշխատանքը: Նա ձեռքով փակել է 24News կայքի օպերատորի տեսախցիկը՝ ասելով. «Ս…ր ստեղաց շուտ»:

Լրատվամիջոցների ներկայացուցիչները հորդորել են նրան կոռեկտ պահել, ապա դիմել են Շահրամանյանին, որը որևէ արձագանք չի տվել: Շահրամանյանը նույն «ախրանիկների» ուղեկցությամբ հեռացել է:

Կիսվել սոց․ ցանցերում