3 մեքենայի մասնակցությամբ ողբերգական ավտովթար Վանաձորում. կան զпհեր և վիրшվոր

Այսօր՝ փետրվաի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ ժողովրդին հայտնի Դոսաֆի հարևանությամբ բախվել են Maserati, Daewoo Nexia և Howo մակնիշի բեռնատարը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, և ըստ նախնական տեղեկությունների՝ կա 1 վիրավոր:

Վթարի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռմվել է քրեական վարույթ: Պարզվում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը:

Կիսվել սոց․ ցանցերում