ՏԵՍԱՆՅՈՒԹ․Սամվել Շահրամանյանը դատապարտել է իր հայհոյող «ախրանիկի» վարքագիծը

Ինչպես հայտնել ենք, այսօր Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանը, շրջապատված անձնական «ախրանայով», այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ միջադեպ էր տեղի ունեցել:

Վերջինիս «ախրանիկներից» մեկը աչքի էր ընկել ագրեսիվ վարքագծով՝ փորձելով խոչընդոտել լրատվամիջոցներից մեկի օպերատորի աշխատանքը: Նա ձեռքով փակել էր 24News կայքի օպերատորի տեսախցիկը՝ հնչեցնելով անպարկեշտ արտահայտություններ՝ մասնավորապես ասելով. «Ս…ր ստեղաց շուտ»:

Այս միջադեպից ժամեր անց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել՝ հայտնելով, թե ցավում են տեղի ունեցած միջադեպի համար՝ հայցելով ներողամտություն:

Նշվում է, որ Շահրամանյանն էլ միջադեպից ժամեր անց հանդիպել է լրատվամիջոցի ներկայացուցիչների հետ, դատապարտել կատարվածը:

Նշենք, որ Շահրամանյանին ուղեկցող «ախրանիկի» վարքագիծը խիստ քննադատության էր արժանացել սոցիալական ցանցերում:

Կիսվել սոց․ ցանցերում