Դատապարտելի է թե բռնпւթյունը, թե առանց համապատասխան ճշգրտումներ կատարելու քաղաքային իշխանություններին անհարկի կոռուպցիայի մեջ մեղադրելու փորձերը. Արմեն Գալջյան

Երևանի ավագանու Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ֆեյսբուքում ակտիվ շրջանառվող տեսանյութը, որում երևում է, որ փոխարինված բետոնե սալիկները շինարարի կողմից տեղափոխվել են մայրաքաղաքից դուրս, ընդամենը պայմանագրային թերի ձևակերպման արդյունք է, քանի որ պայմանագրով նախատեսված է, որ փոխարինված բետոնե սալիկները համարվում են շինաղբ, և կապալառուն պետք է այն 13 կմ հեռու տեղափոխի:
Սա, իհարկե, խնդրահարույց է, քանի որ փաստացի աղբ չհանդիսացող գույքը, որպես աղբ մասնավոր ընկերության կողմից տեղափոխվում է Երևանի տարածքից դուրս:

 

Այս պահին Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի կողմից կազմակերպվում է այսօր և վաղը բետոնե սալիկների տեղափոխումը Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքներ, իսկ համանման պայմանագրերում այսուհետ շտկումներ կիրականացվեն և շինաղբ կհամարվեն միայն այն դեպքում, երբ դրանք իրականում իրենցից այլևս օգտագործման ոչ ենթակա ապրանք կներկայացնեն:

 

Միևնույն ժամանակ, ցանկանում եմ նշել, որ դատապարտելի է թե բռնությունը, թե առանց համապատասխան ճշգրտումներ կատարելու կամ կատարելուց հետո միտումնավոր կերպով քաղաքային իշխանություններին անհարկի կոռուպցիայի մեջ մեղադրելու փորձերը:
Կիսվել սոց․ ցանցերում