Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը 2024 թվականի փետրվարի 22-28-ը ներառյալ (Փարիզից Լիոն՝ փետրվարի 22-23-ը, Վալանս՝ փետրվարի 23-ին, Մարսել՝ փետրվարի 23-26-ը, Նիցցա՝ փետրվարի 26-28-ը) և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանը 2024 թվականի փետրվարի 21-28-ը ներառյալ (Փարիզ՝ փետրվարի 21-22-ը, Լիոն՝ փետրվարի 22-23-ը, Վալանս՝ փետրվարի 23-ին, Մարսել՝ փետրվարի 23-26-ը, Նիցցա՝ փետրվարի 26-28-ը) կգործուղվեն Ֆրանսիայի Հանրապետություն։ Այս մասին ՀՀ վարչապետի որոշմանը civic.am-ը տեղեկացավ Կառավարության պաշտոնական կայքից։
Այցի նպատակն է տեղի հայկական կազմակերպությունների, հայազգի կրթամշակութային և գործարար ոլորտի գործիչների և Ֆրանսիայի Հանրապետության պաշտոնատար անձանց հետ հանդիպելն ու համագործակցության հետագա ուղիները քննարկելը։
Զարեհ Ջոն Սինանյանի և Կարեն Ավանեսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Նշենք, որ Զ․Սինանյանը օրերս Ավստրալիայում էր եւ մի շարք հանդիպումներ է ունեցել տեղի հայ համայնքի եւ մի շարք այլ կառույցների հետ։
