«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։
«Ենթադրում եմ՝ ԱԺ նախագահը այսօր հայտարարություն կանի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստին, որը վարել էր Նիկոլ Փաշինյանը, հավանության էր արժանացել Գևորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վահան Քերոբյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից: Այս պաշտոնի նշանակման համար քննարվում էին մի քանի անուններ, այդ թվում՝ Պապոյանինը և Թունյանինը:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Պապոյանն ասել է. «Վերաբերվում եմ այդ ամենին մեծ պատասխանատվությամբ, քանի որ պետք է ղեկավարեմ մեր երկրի Էկոնոմիկայի նախարարությունը, ինչ մեծ պատիվ ու մեծ պատասխանատվություն է։ Առաջիկա օրերին մանդատս կդնեմ ու նշանակումից հետո կանցնեմ ամբողջ ծավալով աշխատանքի»:
