Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը վերջին տարիներին ամենաքննարկված հայ հայտնիներից մեկն է։ Չնայած բազմաթիվ քննադատություններին ու խոսակցություններին Անահիտը շարունակում է ակտիվ վարել իր սոցիալական էջերն ու բիզնես գործունեությունը: Անահիտ Սիմոնյանը իր Ինստագրամյան էջի հետևորդներին ավելի շատ ներկայանում է որպես դիզայներ, քան որպես երգչուհի։ Նրա էջը հիմնականում լի է իր դիզայներական աշխատանքները ներկայացնող հրապարակումներով։Վերջին շրջանում էլ Անահիտը գովազդում է իր ռեստորանը, ինչպես նաև պարբերաբար հրապարակումներ անում իր հանգստից: Այս անգամ Անահիտն իր ինստագրամյան էջում սթորի է հրապարակել, որն առատացրել է հետևորդների ուշադրությունը: Երգչուհու հրապարակումը ներկայացնում ենք ստորև, իսկ մեկնաբանությունները թողնում Ձեզ:

