Անօրինական տիրապետումից կազատվեն Նոր Նորքի որոշ հողամասեր և դրանցում առկա ապօրինի շինություններ

Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով՝ անօրինական տիրապետումից ազատվելու են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և դրանցում առկա անօրինական շինությունները:

Այս մասին տեղեկացնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի մի քանի հասցեներում հասարակական նշանակության կանաչ տարածքներում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցվել են անօրինական շինություններ, որոնցով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Կոստանյանը։

Նշենք, որ լարված իրավիճակ է ստեղծվել Լվովյան փողոցում: Բնակիչներն ասում են, որ այնտեղ բնակվում են արդեն տաս տարուց ավելի և չունեն այլ բնակատեղի՝ տեղափոխվելու համար:

Կիսվել սոց․ ցանցերում