ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ժողովրդավարության դպրոցում կդասավանդվի «Երեք հանրապետություն. պատմությունը համեմատության մեջ» թեման

Մարտի 2-ին կայացել է Ժողովրդավարության դպրոցի բացումը։

Միջոցառմանը ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ԱԽ քարտուղարը։

Բացման խոսքում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը շնորհակալություն հայտնեց կուսակցության ներկայացուցիչներին և դպրոցում ուսանելու հայտ ներկայացրած ուսանողներին. « Տպավորված եմ, այս լսարանը ունակ է լինելու հետաքրքիր ու բազմակողմանի քննարկումներ ապահովել: Ինչքան սովորում ես ուսանելիս, այդքան սովորում ես դասավանդելիս»:

Ալեքսանյանը ներկայացրեց դասավանդողների ցուցակը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյան, ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան, ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյան:

Մարիա Կարապետյանը շնորհակալություն հայտնեց ուսանողներին նման պատիվ ընձեռելու համար. «Ակնկալում եմ միասին ստեղծել գիտելիք և փորձառություն:

Պատգամավորը իր դասախոսությունը վերնագրել է` «Երեք հանրապետություն. պատմությունը համեմատության մեջ», որի նպատակն է համեմատել Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ պետությունների համեմատությունը»:

Պատգամավորը նշեց նաև, որ կուսումնասիրվի ազգ և ժողովուրդ բառերի իմաստային ծավալները, որքանով են դրանք համընկնում ու հակասում մեր լեզվի մեջ, երկրորդ հարթությունը կլինի տարածքը:

Կիսվել սոց․ ցանցերում