Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մարտի 4-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի «Խ. Աբովյանի անվան հ․ 84 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

Այս մասին հայտնում է ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը՝ քաղաքացիներին խնդրելով չանհանգստանալ։

Կիսվել սոց․ ցանցերում