44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը` Արտակ Հովհաննիսյանը երեկ «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր, որ «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի բաժանմունքներից մեկի պատից հեռացվել ՝ պատերազմում զոհված իր որդու՝ Ալբերտ Հովհաննիսյանի անունով վահանակը:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ԲԿ-ից պարզաբանեցին՝ վահանկը ոչ թե հեռացվել է, այլ պարզապես փոխվել է այդ բաժանմունքի անվանումը։ Հովհաննիսյանի անունը կրող վահանակը նորից փակցվել է։
«Այնտեղ որտեղ փակցված էր Ալբերտի վահանակը, այդ բաժնի անունը փոխվել է, այլ բաժին է դարձել` լյարդաբանական։ Հիմա այս վահանակը պլաստիկայի բաժնում` չորրորդ հարկում է փակցված, պարզապես տեղափոխել ենք այնտեղ»:
