Ինչու հնարավոր չէ մուտք գործել «Ֆեյսբուք». Սամվել Մարտիրոսյանը պարզաբանել է

«Ֆեյսբուք»-ում տեխնիկական խնդիրներ են առաջացել, և դեռ հայտնի չէ՝ ինչից։

Այս մասին «Տելեգրամ»-ի ալիքում հայտնել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Սոցիալական կայքը բոլորին «դուրս է նետում» իրենց օգտահաշիվներից։ Եվ ոչ միայն Հայաստանում։ Մի խոսքով, սա ձեզանից կախված չէ, ինչ-որ փոփոխություններ են ներսում։ Նման դեպք էլի է տեղի ունեցել»,- գրել է փորձագետը։

Կիսվել սոց․ ցանցերում