Ռпւսшստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, և նրանք բոլորն էլ մեզ սիրում են. Պեսկով

Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ելույթ ունենալով «Գիտելիք. Առաջինը» մարաթոնի ժամանակ:

«Եվ նրանք ռուսաստանցի են, նրանք այստեղ իրենց լավ են զգում, մենք նրանց սիրում ենք, նրանք էլ մեզ են սիրում: Մենք դարեր շարունակ այսպես ենք ապրել և դարեր շարունակ այսպես ենք ապրելու: Այդ պատճառով մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ մեր հարաբերությունների առանձնակի բնույթը»,- ասել է Պեսկովը:

Կիսվել սոց․ ցանցերում