Շնորհավորել եմ շրջանավարտներին` մաղթելով նորանոր ձեռքբերումներ ապագա բոլոր նախաձեռնություններում։
«Կարճ ժամանակում դուք վերածվել եք հավաստագրված բակալավրների և մասնագետների, ձեռք եք բերել մասնագիտական գիտելիքներ, որոնք թույլ են տալիս ակտիվորեն մասնակցել մեր երկրում ընթացող հսկայածավալ շինարարության բոլոր փուլերին՝ օբյեկտի նախագծումից մինչև դրա կառուցումը, և հետագա շահագործման հանձնելը:
Կասկածից վեր է, որ աշխատելով իրական օբյեկտների՝ շենքերի և շինությունների, ճանապարհների նախագծման և կառուցման ոլորտում, դուք անմիջապես կզգաք պատասխանատվության մեծ աստիճան ձեր կայացրած որոշումների համար։
Եվ դա միայն կխրախուսի Ձեզ ընդունել ավելի լավ մտածված, գիտակցված, ստուգված և հիմնավորված որոշումներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից ճարտարապետության և շինարարության բոլոր պահանջներին»-ասել եմ ելույթի ժամանակ։
Ելույթից հետո շրջանավարտներին եմ հանձնել իրենց ավարտական դիպլոմները։

