«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներ:
Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, որոնցից 2-ը Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձինք են։ Վերջիններս ձերբակալվել են կաշառք ստանալու մեղադրանքով»,- մանրամասնեց նա:
Նշենք, որ, մեր տեղեկություններով, ձերբակալվածների թվում է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը:
