Opel-ը մխրճվել է ոչխարի հոտի մեջ. 20-ից ավելի ոչխար սшտկել են․Լուսանկարներ

Օգոստոսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Վաղաշեն գյուղի վարչական տարածքում մխրճվել է ոչխարի հոտի մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն մոտ 20 գլուխ ոչխար տեղում սատկել են, 5-էլ վնասվածքներ են ստացել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը և տեղում ուժեղացված ծառայության անցել:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մարտունու բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և գառների սեփականատիրոջ ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված վայրում եղել է ցուցանակ, որ այդ հատվածում քաղաքացիներն իրավունք ունեն խոշոր և մանր եղջերավոր անասուններին տեղափոխել, իսկ վարորդն էլ հայտարարում էր, որ տեղի ունեցածի մեջ ինքը մեղավոր չէ:

Դեպքի փաստով Ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Լուսանարները՝ Սևակ Սահակյանի


© https://shamshyan.com/hy/article/2023/08/27/1245130

 

Կիսվել սոց․ ցանցերում