Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Ծովինար Վարդանյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Նա նշել է, որ Հանձնաժողովն առանցքային դեր ունի օրենսդիր և գործադիր իշխանությունների փոխգործակցության համատեքստում։

«Գործ ունենք երկրի թիվ 1 քաղաքական փաստաթղթի հետ, քանի որ այն արտացոլում է ապագան և ամփոփում կատարված աշխատանքները»,- ասել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր և այս հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարար:

Կիսվել սոց․ ցանցերում