Այսօր քաղաքացիներն արձանագրել են, որ Մաշտոցի պողոտայի վերանորոգված գետնանցումը, որը հայտնի է «Փակ շուկա»-ի գետնանցում անունով, առատ տեղումներից հետո լցվել է ջրով։ Գետնանցումը շահագործման էր հանձնվել 2023 թվականի փետրվարին։ Հիմնանորոգման աշխատանքների համար համայնքային բյուջեից շուրջ 50 մլն դրամ էր հատկացվել։ Այդ ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անձամբ գնացել և կտրել էր կարմիր ժապավենը։ Բացումից հետո քննադատությունների առիթ էր տվել այն, որ գետնանցումը կահավորված չէ թեքահարթակներով և մատչելի չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Տեսանյութը՝
Արփի Հակոբյան
