Երևանում կտեղադրվի Ազնավուրի արձանը. քաղաքացիները կարող են քվեարկել նախընտրելի տարբերակի օգտին

2024 թվականին մեծանուն շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը:

Հուշարձանի նախագծի ընտրության համար հայտարարվել էր բաց մրցույթ, որի ընթացքում ստացված 37 հայտ-էսքիզները կներկայացվեն հատուկ ձևավորված հանձնաժողովի քննարկմանը (հանձնաժողովի 12 հոգանոց կազմում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի պատասխանատուներ, Ազնավուրի ընտանիքի անդամներ, ոլորտի հեղինակավոր մասնագետներ):

Գործընթացի մասնակցությունն ապահովելու և տեղադրվելիք արձանի ընտրության հարցում քաղաքացիների կարծիքները հաշվի առնելու նպատակով «Ակտիվ քաղաքացի» հարթակում մինչև օգոստոսի 31-ը՝ ժամը 14:00-ը, քաղաքացիները կարող են քվեարկել ներկայացված նախընտրելի նախագծի օգտին:

Առավելագույն ձայներ ստացած էսքիզ-նախագիծը կներառվի և կարտացոլվի հանձնաժողովի քվեարկության արդյունքներում (հանձնաժողովի երկու անդամի քվեարկության «կողմ» ձայնի չափով):

Նախագծի տարբերակաները՝ այստեղ:

Կիսվել սոց․ ցանցերում