Երևանում պատրաստվում են ստեղծել Նյու Յորքի հայտնի այգուն նմանվող այգի

Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստում այսօր քննարկվեց Դալմայի այգիների մոտ նոր կանաչապատ այգի ստեղծելու հարցը:

Զեկուցվեց, որ տարածքն ահռելի է մեծ է, կա հայեցակարգային մոտեցում ստանալ Նյու Յորքի կենտրոնական զբոսայգուն շատ մոտ անտառի նմանեցնող այգի, որն ունենալու է տարբեր գոտիներ:

Խոսքը վերաբերում է ավելի քան 200 հեկտար տարածքի, որն այս պահին գրեթե ամայի է:

Կիսվել սոց․ ցանցերում