Բերման են ենթարկվել նաև Մարտական Եղբայրություն միաբանության անդամներ Արման Պետրոսյանը, Տարոն Սիմոնյանը, Գարիկ Սարգսյանը, ովքեր գտնվում էին Ոսկեպարում։ Հայտնում են Մարտական եղբայրության ֆեյսբուքյան էջում:
Քիչ առաջ հայտնի դարձավ նաև, որ Վերին Ոսկեպարից բերման են ենթարկվել նաև Ազգային-ժողովրդավարական Բևեռի 6 աջակիցներ:
Ավելի վաղ Մարտական եղբայրությունը հայտնել էր իր մոտ 3 տասնյակ անդամների բերման ենթարկելու վերաբերյալ:
