«Crocus City Hall»-ում տեղի ունեցած шհшբեկչության զпհերի թիվը աճել է՝ հասնելով 137-ի

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը աճել է՝ հասնելով 137-ի։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Մահացածների մարմինների նույնականացումը շարունակվում է։ Այս պահի դրությամբ ահաբեկչության վայրում հայտնաբերվել է 137 մարդու դի, որից երեքը երեխաներ են։ Հանցագործության վայրի զննությունը շարունակվում է։ Մինչ օրս հաջողվել է բացահայտել 62 մարմնի ինքնություն»,- ասված է հաղորդագրությունում։

Մարտի 22-ին ահաբեկչություն էր տեղի ունեցել Մոսկվայի Crocus City Hall-ում։ Ինքնաձիգով զինված անձինք, համերգից առաջ, ներխուժել էին համերգասրահ և անկանոն կրակահերթեր արձակել մարդկանց ուղղությամբ։ 

ՌԴ բուժհաստատություններում է գտնվում 107 տուժած։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թվում է մեկ երեխա։  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր մեղավորներին կալանավորելու մասին։

Ընդհանուր առմամբ կալանավորվել է ահաբեկչության հետ առնչություն ունեցող 11 մարդ, այդ թվում՝ 4 կատարողները:

Ռուսաստանի նախագահի հրամանագրով մարտի 24-ը հայտարարվել է համազգային սգո օր:

Կիսվել սոց․ ցանցերում