Արարատյան դաշտի առանձին հատվածներում կանխատեսվել է 0-ից ցածր ջերմաստիճան. ինչ է սպասվում ծաղկած ծառերին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մարտի 26-ի լույս 27-ի գիշերը, լուսադեմին՝ ժամը 6։00-7։00 ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ։

Մասնագիտական վերլուծությունները ցույց են տվել, որ սպասվող բացասական ջերմաստիճանի շատ կարճ տևողությունը և փոքր արժեքները առանձնապես չեն կարող ազդել ծաղկած պտղատուների վրա։

Կիսվել սոց․ ցանցերում