«Հայկական կողմին առաջարկ է եղել միանալ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների համատեղ հայտարարությանն ու դատապարտել Մոսկվայի «Crocus City Hall»–ում տեղի ունեցած ահաբեկչությունը, սակայն Հայաստանը մերժել է առաջարկը։ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում». Araratnews-ին այս մասին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Մոսկվայի «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության տուժածերի թիվը հասել է 360-ի, իսկ գործողությունն անմիջականորեն կատարած 4 անձի նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
