Մատենադարան է այցելել Հնդկաստանի ազգային արխիվների տնօրենը․ քննարկվել է հետագա համագործակցության հնարավորությունը

Մաշտոցյան Մատենադարան է այցելել Հնդկաստանի ազգային արխիվների տնօրեն Սանջայ Գարգը:

Այս մասին հայտնում են Մատենադարանից։

Մատենադարանի տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանի ուղեկցությամբ Սանջայ Գարգը այցելել է արխիվի և թվայնացման բաժիններ: Այնուհետև, Հնդկաստանի արխիվների տնօրենի հետ Մատենադարանի ղեկավարությունը քննարկել է հետագա համագործակցության հնարավորությունները, մասնավորաբար՝ ձեռագրերի և արխիվային վավերագրերի ուսումնասիրման, վերականգնման և թվայնացման ոլորտներում:

Կիսվել սոց․ ցանցերում