Կասեցվել է պահածոների արտադրամասի վառարանների շահագործումը․ «ԷԿՈ ԱԳՐՈ»-ի տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կոտայքի մարզի Առինջ համայնքում գործող «ԷԿՈ ԱԳՐՈ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ պահածոների արտադրամասում վառարանները շահագործվում են առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։

Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշմամբ առանց թույլտվության գործարկվող 2 վառարանի շահագործումը կասեցվել է, փականները կնքվել են։

Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության, նաև ներկայացվել է վնասի փոխհատուցման պահանջ։

Կիսվել սոց․ ցանցերում