Ալեքսեյ Նավալնիին հետմшհու շնորհվել է Դրեզդենի խшղшղության մրցանակ

2024 թվականին Դրեզդենի խաղաղության մրցանակը հետմահու շնորհվել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ, Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում մահացած Ալեքսեյ Նավալնիին։

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսի 12-ին՝ Դրեզդենում։ Այն կհանձնվի Նավալնիի այրուն՝ Յուլիա Նավալնայային։

Հիշեցնենք՝ քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին հայտնի դարձավ փետրվարի 16-ին: Նա 47 տարեկան էր:

Կիսվել սոց․ ցանցերում