Թբիլիսիում պшյթյուն է որոտացել. զпհվել է 2, տուժել՝ 4 մարդ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հրաձգարանում պայթյուն է որոտացել, երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Ոստիկանության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Բոչորմի փողոցի 12 հասցեում։ Բացի մահացածներից, դեպքի վայրում հայտնաբերվել է չորս տուժած, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց վիճակի մասին տեղեկությունները ճշտվում են։

Այս պահին հրաձգարանում աշխատում են փրկարարները, պարեկապահակային ծառայության աշխատակիցներն ու քրեագետները, ովքեր պարզում են դեպքի հանգամանքները։

Կիսվել սոց․ ցանցերում