Եվրոպայի երիտասարդական առաջնությունում՝ Ալբերտ Հարությունյանը հшղթшնակ է տարել (տեսանյութ)

Խորվաթիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հաղթական մեկնարկ ունեցավ Հայաստանի ներկայացուցիչ, 75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը։

Պատանիների աշխարհի չեմպիոնը կամային հաղթանակ տարավա մոլդովացի Իոն Անգելուսի նկատմամբ։

Առաջին ռաունդում 2:3 հաշվով պարտվելուց հետո Ալբերտ Հարությունյանը հաջորդ երկու ռաունդներում ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին եւ պարտության մատնեց 5:0 հաշվով՝ դուրս գալով հաջորդ շրջան։

Կիսվել սոց․ ցանցերում