Ապրիլի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Նալբանդյան փողոցում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 27-ամյա Արման Գրիգորյանի վարած «Rolls-Royce» մակնիշի և 41-ամյա Տիգրան Բաբայանի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
