Մ-15, /Մ-4/ (Վերին Պտղնի) — Մասիսի տրանսպորտային հանգույց (Երևանի շրջանց) միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ8+200 հատվածի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։ Ճանապարհը սկսվում է Վերին Պտղնիից և տանում դեպի Մասիս։ 8.2կմ ճանապարհահատվածում արդեն իսկ տեղադրվել է 2 շերտ ասֆալտբետոնե ծածկ‚ առաջիկա օրերին կսկսվեն 3-րդ՝ մանրահատիկ ասֆալտբետոնե շերտի տեղադրման աշխատանքները։ Այս պահին կատարվում է ջրընդունիչների կառուցում‚ տեղադրվում են կողնակները։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Վերին Պտղնի — Մասիսի տրանսպորտային հանգույց միջպետական նշանակության ավտոճանապարհի որոշ հատվածի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)
