Հեշտ է ռшզմագետի անվան տակ փիլիսոփա խաղալ եթերներում․ Ռոման Նազարյան

Հեշտ է ռազմագետի անվան տակ փիլիսոփա խաղալ եթերներում ու մեկնաբանել բաներ, որոնցից ոչինչ չեն հասկանում։ Հետևում եմ այդպիսի գործիչների մեկնաբանություններին ու ծիծաղում եմ նրանց անգրագիտության վրա։ Մարդկանց գործը ժողովրդի ուղեղը թեփով լցնելն է, ուրիշ ոչինչ։
Ինչպե՞ս են նրանք մեկնաբանում ռուսական զորքերի դուրս բերումը Ղարաբաղից։ Մեկնաբանում են տարբեր հեքիաթների տեսքով, բայց չեն տեսնում իրականությունը։ Իսկ իրականությունը կայանում է նրանում, որ Իրանը խոստացել է ռազմական հարվածներ հասցնել Ադրբեջանին, եթե Իսրայելի կողմից ինքը հարձակման ենթարկվի։ Պարզ ու հասկանալի իրավիճակ։ Ռուսաստանը գիտի, որ շուտով Ադրբեջանի վրա են թափվելու Իրանի հրթիռները ու դուրս է բերում իր զորքերը այդ հարվածի տակից։ Եկեք չմոռանանք, որ Ռուսաստանն ու Իրանը դաշնակիցներ են։ Վերջացավ։
Կիսվել սոց․ ցանցերում