Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում шհшբեկչական սպшռնալիքի մասին

«Հայ-ռուսական սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգը ստուգվել է. այն չի համապատասխանել իրականությանը»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հատնեցի Ներքին գործերի նախարարությունից՝ հավելելով, որ կազմված փաստաթղթերը ուղարկվել է Քննչական կոմիտե:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ հայ-ռուսական սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել։

Լուրը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել էին նաև  Ներքին գործերի նախարարությունից՝ հավելելով, որ խումբ է մեկնել:

Ըստ տեղեկությունների՝ ուսանողներն ու մանկավարժները տարհանվել էին:

Կիսվել սոց․ ցանցերում