Ես դիմում եմ այն ադրբեջանցիներին, ովքեր մեդիա փորձագետներ են, ովքեր իմ ֆեյսբուքյան ընկերներն են, ովքեր ինձ ամեն օր հավաստիացնում են անկեղծ բարեկամության մեջ, ու երբեմն նույնիսկ սեր են խոստովանում։ Սա կարդալով՝ նրանք կհասկանան, որ ես հենց իրենց նկատի ունեմ։
Պարոնայք, ես չեմ հասկանում ձեր պահվածքը։ Երեկվանից դուք տարածում եք մի տեսանյութ, որում անպատիվ և ճղճիմ մի աղբարկղ-բլոգեր ամենավերջին խոսքերով հայհոյում է իմ երկրի ղեկավարին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Կիսվում եք, այնուհետև այդ տեսանյութը վիրուսի պես տարածվում է ձեր բաժանորդների կողմից ու նորից վերադառնում է իմ լենտա, բայց այս անգամ իմ կողմից հարգված այլ մարդկանց էջերից:
Ինչ է սա նշանակում? Այսպե՞ս եք հարգում ինձ։ Ձեր աչքի առաջ ես ամեն օր պայքարում եմ իմ հայրենակիցների հետ՝ համոզելով նրանց, որ Ադրբեջանի նախագահի մասին ոչ մի վատ բան չասեն, չխեղաթյուրեն նրա անունը և առհասարակ հարգանք ցուցաբերեն նրա անձի նկատմամբ՝ որպես այն երկրի ղեկավարի, որի հետ Հայաստանը գնում է խաղաղություն, բայց ինչ եք անում դու՞ք։ Ինչո՞ւ լենտաս թերթելիս ես պետք է բախվեմ կեղտոտ հայհոյանքների, և այն էլ երկրիս ղեկավարի հասցեին: Դուք կցանկանայի՞ք, որ ձեր ընտանիքում, ձեր կանանց շրջանակում նման խոսքեր հնչեին։ Իսկ դուք գիտեի՞ք, որ ձեր մեջբերած նույն աղբարկղ-բլոգերը էլ ավելի կոշտ է արտահայտվել Ադրբեջանի նախագահի հասցեին։ Միգուցե այդ հայհոյանքներո՞վ էլ կիսվեք: Ո՞չ։ Ինչու՞: Նա ձեր սիրելի բլոգերն է, նրա տեսանյութերը չեն հեռանում ձեր էջերից:
Ես չեմ հասկանում այս պահվածքը: Հասկանում եմ, որ Ադրբեջանը հաղթեց, բայց հաղթողներն իրենց արժանապատիվ են պահում։ Վարվեք արժանապատվորեն, մի խանգարեք նախագահ Ալիեվին խաղաղության հասնելու գործում։
Հ.Գ. Եթե այս կեղտը շտապ կերպով չհեռացվի ձեր էջերից, մենք ընդմիշտ հրաժեշտ կտանք իրար։
Господа, мне непонятно ваше поведение. Со вчерашнего дня вы делитесь видео, в котором один не имеющий чести и совести трэш-блогер самыми последними словами материт руководителя моей страны, премьер-министра Никола Пашиняна. Делитесь, а потом это видео вирусится вашими подписчиками и опять возвращается мне в ленту, но на этот раз со страниц других уважаемых мною людей.
Как это понимать? Это так вы меня уважаете? Я перед вашими глазами ежедневно борюсь со своими соотечественниками, уговаривая их слово плохого не говорить о президенте Азербайджана, не коверкать его имя, и вообще — проявлять уважение к его персоне как к лидеру страны, с которой Армения идет на мир, но как поступаете вы? Почему я, листая ваши профили, должна сталкиваться с грязными матами, да еще и в адрес руководителя своей страны? Вам бы понравилось, если бы такие слова прозвучали с эфира в вашей семье, в кругу ваших женщин? А вы вообще знали, что тот же цитируемый вами треш-блогер в адрес президента Азербайджана выражался еще жестче? Может вы и эти маты у себя выставите? Нет? Почему же?! Это же ваш любимый блогер, его видео с ваших страниц не сходит.
Мне непонятно такое поведение. Я понимаю, Азербайджан одержал победу, но победители ведут себя достойно! Ведите себя достойно, не мешайте президенту Алиеву в его деле восстановления мира!
П.С. Если в ближайшее время эта грязь не будет удалена с ваших страниц, мы с вами распрощаемся навсегда.
Աղբյուրը՝
