Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա՝ ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից։

Այս մասին տեղեկացնում է Դատական իշխանությունը:

Նաիրա Հովսեփյանը կշարունակի պաշտոնավարել որպես Վճռաբեկ դատարանի դատավոր։

Կիսվել սոց․ ցանցերում