Տեսանյութ․Արծվшշենը հակառակ կողմից.шդրբեջшնցիները Արծվшշենի (Բшշքենդ ադր. անվանումը) և մյուս шնկլшվների մասին

Այստեղ կերակրվում են շատ գյուղեր։

Ահա այստեղ պահում են  ոչխարներ, գառներ

Շեն գյուղի բնակիչն ասում է. <<ոչ մեկը չունի աշխատանք, ամեն տեղ գործազուրկներ են>>

Օրինակ` մենք ոչխար ենք պահում, վաճառում այն եւ այդ փողով կերակրում կենդանիներին

Գնում ենք  խոտի դեզը յոթ ռուբլով եւ դրանով կերակրում

Մենք հացն այդպես չարչարանքով, այդ կենդանիների միջոցով ենք վաստակում

Այնտեղից  (Բաշքենդից) հեռանալուց հետո ամեն ինչ վերջացավ

Ի?նչ պետք է անենք մենք

Պետք է մեր ընտանիքի հետ լքենք այս վայրը

Բաշքենդը գտնվում է Ադրբեջանի Գեդաբեկի շրջանում

Խորհրդային տարիներին գյուղը դարձավ ՀԽՍՀ անկլավը

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, 1992թ. օգոստոսին, Բաշքնեդն անցավ Ադրբեջանի  վերահսկողության տակ

Ասլախ Ռուստամլի

Ղարաբաղի մարզի նախկին ղեկավար

Այնպես պատահեց, որ թվում էր, թե օգոստոսի 5-ն է, նրանք դիմեցին գրոհի

Այդ գիշեր նրանք նվաճեցին երկու գյուղ

Չնայած դրան, հայերը մնացին Գասմալըլար գյուղում

Մենք  քննարկեցինք եւ որոշեցինք պայմանագիր կնքել

Արդեն անհրաժեշտ էր Բաշքենդը մաքրել

Օպերացիան հաջող ընթացավ

Օգոստոսի 8-ի առավոտյան, մթության մեջ, սկսվեց օպերացիան

Առավոտյան, չեմ հիշում, երեւի ժամը 10-11-ին, Բաշքենդն ամբողջովին մաքրված էր

Դրա հետ  մեկտեղ Բաշքենդը մնում էր անորոշ կարգավիճակում

Այդ ժամանակ բանակցություններ էին ընթանում

Արցախյան երկրորդ պատերազմից հետո, 2020թ. եւ 2023թ. սեպտեմբերին, հակաահաբեկչական օպերացիայից հետո, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ անորոշ էր մնացել անկլավների հարցը

Ադրբեջանն ութ անկլավ ունի Հայաստանի տարածքում

Հայաստանն Ադրբեջանի տարածքում ունի մեկ անկլավ` Բաշքենդը

Ապրիլի 19-ին Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնության եկան չորս անկլավները Ադրբեջանին վերադարձնելու հարցում

Ինչպես կլուծվի Բաշքենդի եւ Ադրբեջանի մյուս չորս գյուղերի ճակատագիրը` տակավին անհայտ է

Էլիան Շախինողլու- քաղաքագետ

Եթե նույնիսկ մեզ վերադարձնեն չորս գյուղերը, որոնք մենք պահանջում ենք, ադրբեջանցիների համար դժվար կլինի այնտեղ ապրելը, որովհետեւ մեզ համար դժվար կլինի Հայաստանի միջով երթեւեկելը դեպի այնտեղ եւ հակառակ ուղղությամբ

Եթե նույնիսկ Բաշքենդը վերադարձվի Հայաստանին, ադրբեջանցիների համար դժվար կլինի այնտեղ ապրելը, քանի որ հայերը մեկնելու են Ադրբեջանի միջով

Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ ապագայում հնարավոր է այդ հարցը լուծել տարածքների փոխանակմամբ

Փորձագետները կարծում են, որ տարածքների փոխանակումը հնարավոր է երկու երկրներում սահմանադրական փոփոխությունների միջոցով

Եթե դա հնարավոր լինի լուծել տարածքների փոխանակման շրջանակում, այդ հարցը պետք է քննարկվի բանակցություններում

Նատիկ Ջաֆարլի

Կա տարածքների փոխանակման հարց, եւ դա առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր չէ

Ե’վ Ադրբեջանի Սահմանադրությունը, եւ’ Հայաստանի Սահմանադրությունը տարածքների փոխանակման հնարավորություն են ընձեռում միայն հանրաքվեի միջոցով

Այդ պատճառով ինձ թվում է, որ այդ հարցը վերջնական կարող է լուծվել

Իսկ առայժմ Բաշքենդ գյուղի շրջակայքի բնակիչները տագնապով են սպասում բանակցությունների արդյունքին

Տալիա Մամեդովա

Դյուզրասլու գյուղի բնակիչ

Գիտեք, պատերազմի ժամանակ, երբ Բաշքենդը հայերի ձեռքում էր, մենք շատ տառապանքների ենք ենթարկվել

Մարդիկ իրենց հիվանդներին տարբեր ճանապարհներով  հասցնում էին Թովուզ եւ Շամկիր

Կարճ ասած` հայերի ներկայությունն այստեղ մեզ ոչ մի օգուտ չի տա

Բաշքենդը Հայաստանի միակ անկլավն է Ադրբեջանի տարածքում, որը հայերն անվանում են Արծվաշեն:

Արցախյան  առաջին պատերազմի  ժամանակ, 1992 թվականի օգոստոսի 6-8-ը տեղի ունեցած ռազմական գործողության արդյունքում, գյուղի տարածքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

 

Այն բանից հետո, երբ հայերը լքեցին գյուղը, Բաշքենդում բնակավայր չկար։ Գյուղի բոլոր տները դատարկ են, մեծ մասն անուշադրության է մատնված։ Այս տարածքներում շրջակա գյուղերի բնակիչները զբաղվում են գյուղատնտեսությամբ։

 

🔻 Ադրբեջանական կողմը պահանջում է վերադարձնել իր գյուղերը, որոնք նա համարում է անկլավային և ոչ անկլավային:

 

🔻 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոշ ժամանակ առաջ խոսելով անկլավների մասին, ասել էր. «Անկլավը պետք է փոխարինել անկլավով։ Այն, ինչ գտնվում է նրանց վերահսկողության տակ, մնում է նրանց վերահսկողության տակ։ Այն, ինչ մենք վերահսկում ենք, մերն է»: Սակայն օրերս նա բոլորովին այլ կարծիք հայտնեց.

 

Կիսվել սոց․ ցանցերում