Կոչ ենք անում հայրենիքը փրկելու և հայրենիքին ծшռայելու վեհ գործի ձեր բաժնին տեր լինել բուհի լսարաններում. Հայբուսակ

Երևանի «Հայբուսակ» համալսարանը հանդես է եկել ուսանողներին ուղղված հայտարարությամբ:

«Սիրելի ուսանողներ,

Հիշեցնում ենք, որ մոտենում է կիսամյակային և ավարտական քննությունների պատասխանատու ժամանակաշրջանը:

Վստահեցնում ենք, որ քաղաքական գործընթացները տեղ չունեն կրթական համակարգում: Հորդորում ենք զգոնություն պահպանել , չենթարկվել սադրանքների և չգայթակղվել կեղծ հայրենասիրության գաղափարներով:

Կոչ ենք անում հայրենիքը փրկելու և հայրենիքին ծառայելու վեհ գործի ձեր բաժնեմասին տեր լինել համալսարանի լսարաններում»,-ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ կան որոշ բուհերի ուսանողներ, որոնք միացել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ դասադուլի կոչին։

Կիսվել սոց․ ցանցերում