Երեկ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ դերասանուհի Անաիս Սարդարյանը նշել է, որ ովքեր հայեր չեն պետք է հեռանան Հայաստանից։ Դերասանուհին նման խոսքերով վնաս է պատճառում հենց Հայաստանի Հանրապետությանը։
Ադրբեջանը ֆինանսական և քաղաքական ռեսուրսներ է ծախսում, որպեսզի ցույց տա միջազգային կառույցներին, որ հայրեը այլատյաց են, մոնոէթնիկ և չեն կարող համերաշխ ապրել այլ ազգերի ներկայացուցիչների հետ։ Սա Հայաստանի դեմ օգատագործվում է նաև ԼՂ-ի հետ կապված միջազգային կառույցների տարբեր քննարկումներում։
Վստահաբար դերասանուհու երեկվա ելույթը Ադրբեջանը կարող է իր հայցերի ժամանակ ՄԱԿ-ի միջազգային դատարանում օգտագործել Հայաստանի դեմ։
Առհասարակ Հայաստանում ապրում են շատ այլ ազգերի ներկայացուցիչներ՝ հնդիկներ, ռուսներ, ասորիներ, եզդիներ․․, որոնք արարում են մեր երկրում և հիմա ընդդիմադիրների հանրահավաքի ժամանակ հնչում է նման խոսք։ Վերջին ժամանակահատվածում հատկապես մեծ տարածում է ստացել էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքը և հանրային ու քաղաքական գործիչներն իրենց հերթին պետք է բացառեն նման խոսքի կիրառումը ու պետք է հասկանան, որ այն միջազգային դատարաններում օգտագործվելու է մեր դեմ Ադրբեջանի կողմից։
Արդյո՞ք այս ամենը հասկանում են ընդդիամդիրները, ցույց կտա ժամանակը։