Հրшդшդարն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին

1994 թվականի մայիսի 12-ին, Հայաստանը, ԼՂՀ-ն ու Ադրբեջանը կնքեցին Հրադադարի մասին եռակողմ համաձայնագիր։ 1994թ. մայիսի 5-ին Հայաստանի Գերագույն խորհրդի, Ադրբեջանի Միլի մեջլիսի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ստորագրեցին Բիշքեկյան արձանագրությունը, որով կոչ էր արվում դադարեցնել կրակը 1994թ. մայիսի լույս 9-ի գիշերը:
Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստեց Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը, որը նույն օրը ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը: 1994թ. մայիսի 10-ին Երևանում համաձայնագիրը ստորագրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին՝ ԼՂ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Հրադադարն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին:
Կիսվել սոց․ ցանցերում