Լшչինից առևանգված երեք երիտասարդի վերաբերյալ Հայաստանը դիմում է ներկայացրել ՄԻԵԴ

Ս. թ. օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:

Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը՝ հավելելով, որ հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել էր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան եկող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Լաչինի սահմանային անցակետից 3 երիտասարդ տղա է առևանգվել:

Ձերբակալված ԼՂ քաղաքացիներ Ալեն Սարգսյանը, Լևոն Գրիգորյանը և Վահե Հովսեփյանը տասնօրյա վարչական կալանքի են ենթարկվելու, ինչից հետո կվտարվեն Ադրբեջանից:

Ձերբակալման մասին հայտնել էր Ադրբեջանի գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ նրանց նկատմամբ դադարեցվում է քրեական հետապնդումը: Բաքուն նրանց մեղադրում է Ադրբեջանի դրոշը հրապարակավ անարգելու համար:

Կիսվել սոց․ ցանցերում