Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր X(նախկին թվիթեր) էջում լուսանկար է հրապարակել ֆրանսիացի այլ շրջանների ղեկավարների հետ դեպի Արցախ տանյող ճանապարհից` գրելով հետևյալը.
«Ինը ամիս շարունակ Արցախի 120.000 հայ, այդ թվում՝ 30.000 երեխա, մեկուսացված է, սովամահ, զրկված է ամեն ինչից։ Այս հումանիտար աղետի հետ բախվելով՝ մենք շտապ օգնություն ենք ցուցաբերում նրանց, ժամանակը սպառվում է»,- գրել է նա:
