Մшհшփորձ Սլովակիայի վարչապետի դեմ․ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը գնահատվում է ծանր (տեսանյութ)

Կառավարության նիստից հետո կրակել են Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա, վերջինս վիրավոր է, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Ըստ աղբյուրների՝ վիճակը ծանր է:

Վարչապետի վիրավորվելու մասին հայտնել է Սլովակիայի խորհրդարանի խոսնակ Լուբոս Բլահան։ Ականատեսներից մեկը Reuters-ին հայտնել է, որ մի քանի կրակոց է լսվել։ Ոստիկանությունը ձերբակալել է մեկ տղամարդու։

Նիստն անցկացվել է մայրաքաղաք Բրատիսլավայից շուրջ 180 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հանդլովա քաղաքում։

IMG_0244

Կիսվել սոց․ ցանցերում