Ստեփшնшկերտпւմ կամ Երևանում էս օրերին Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող մարդիկ տեսնես ի՞նչ լոգիկայով են առաջնորդվում

Արդյո՞ք հասկանում են, որ Արայիկ Հարությունյանից հետո Արցախը էլ երբեք նախագահ չի ունենալու, պետական համակարգը կազմալուծվելու է ու չի լինելու մեկը, որը կարող է ներկայանալ որպես Արցախի օրինական ներկայացուցիչ։
Լավն ա էդ մարդը վատն ա, ուժեղ ա թե թույլ ա, Արցախին էս վիճակին հասցնելու հարցում որքանով ա մեղավոր էսօր բացարձակապես էսկան չի, էականը այն է, որ էսօր էդ մարդը Արցախից մնացած հայկական հատվածի միակ օրինական ներկայացուցիչն ա, եղած պետական համակարգի միակ գառանտը ու էդ մարդուն չեզոքացնելուց հետո չեզոքանալու է նաև Արցախի ողջ պետական համակարգը։
Եթե անգամ Արայիկ Հարություննյանն ա ուզում հրաժարական տա, որովհետև զզվել ա ամեն ինչից, ապա մեկ ա հանուն Արցախի նա էդ քայլին գնալու որևէ իրավունք չունի հիմա։ Ու պետք ա վերջ տալ պաշարված ամրոցում արքունական ինտրիգներին ամենախիստ միջոցներով, եթե անգամ անհրաժեշտ լինի բոլոր ինտրիգանտներին կոխել զնդանները կամ պատերազմական ժամանակի օրենքներով ավելի խիստ միջոցների դիմել։
Կիսվել սոց․ ցանցերում