Մայիսի 23-ին՝ հինգշաբթի օրը՝ ժամը 18:30-ին, Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցած պատվիրակության անդամների։
Այս մասին հայտնել են ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնից։
Բոլոր ցանկացողները կարող են այցելել Կապույտ մզկիթ՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակներին։
Ինչպես հայտնել էինք, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք էր կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ։
Ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները՝ թվով 9 մարդ, զոհվել են։
Օդանավում Իրանի նախագահի հետ են եղել արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմըև այլ պաշտոնյաներ:
